Բարսելոնան առանձնացրել է մի շարք անձեռնմխելի ֆուտբոլիստների
«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ակումբի բազմաթիվ ֆուտբոլիստների վերաբերյալ տրանսֆերային առաջարկներ։
Սակայն, ինչպես տեղեկացնում է Marca-ն, ակումբի ղեկավարությունն առանձնացրել է նաև մի շարք անձեռնմխելի ֆուտբոլիստների, որոնց վաճառքը բացառված է։ Այդ ֆուտբոլիստներն են Լեո Մեսսին, Անտուան Գրիզմանը, Ֆրենկի դե Յոնգը, Անսումանե Ֆաթին, Մարկ-Անդրե Տեր Շտեգենը և Ժերար Պիկեն։
Ակումբի մյուս ֆուտբոլիստներին տեղյակ է պահվել, որ կարող են ցանկացած պահի լքել ակումբը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ ակումբը միանշանակ կլքեն Իվան Ռակիտիչը, Նետոն և Արթուրո Վիդալը։ Նշվում է նաև, որ ակումբի ղեկավարությունը պատրաստ է ցանկացած ֆուտբոլիստի «զոհաբերել», որպեսզի ձեռք բերի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին և «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին։
# Անսումանե-Ֆաթի, Անտուան-Գրիզման, Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Ժերար Պիկե, Ինտեր, Իվան Ռակիտիչ, Լաուտարո Մարտինես, Լեո Մեսսի, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Միրալեմ Պյանիչ, Յուվենտուս, Նետո, տրանսֆերներ, Ֆրենկի-դե-Յոնգ