Բարսելոնան ակումբի պատմության վատագույն ցուցանիշն է գրանցել
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Ինտերին»։
Կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայում չի կարողանում գոլի հեղինակ դառնալ արդեն 3 անընդմեջ արտագնա հանդիպման ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, սա «բլաուգրանայի» պատմության վատագույն ցուցանիշն է։
«Բարսելոնայի» այս շարքն սկսվել է դեռևս մրցաշարի նախորդ խաղարկության խմբային փուլի վերջին խաղից, երբ 0:3 հաշվով զիջեց «Բավարիային»։
Խավիի թիմը ՉԼ ընթացիկ խաղարկության 2-րդ տուրում 0:2 հաշվով պարտվել է նույն «Բավարիային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ինտեր, Չեմպիոնների-լիգա