«Բարսելոնայի» 4, «Ատլետիկոյի» 8 ֆուտբոլիստ որակազրկման վտանգի տակ են
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։
Երկու ակումբներից 12 ֆուտբոլիստ որակազրկման վտանգի տակ են։
Մադրիդյան գրանդից դեղին քարտ ստանալու դեպքում պատասխան հանդիպումը բաց կթողնեն Ռոբին Լե Նորմանը, Կլեման Լանգլեն, Մարկոս Լյորենտեն, Մարկ Պուբիլը, Մատեո Ռուջերին, Պաբլո Բարիոսը, Տիագո Ալմադան, Ջուլիանո Սիմեոնեն, «բլաուգրանայից»` Ժերար Մարտինը, Մարկ Կասադոն, Լամին Յամալը և Ֆերմին Լոպեսը։
«Բարսելոնա» – «Ատլետիկո» հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին, մեկնարկը` ժամը 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Չեմպիոնների-լիգա