Բարսելոնայի 17-ամյա հարձակվողը հերոսանում է` բարդագույն հաղթանակ պարգևելով Ատլետիկի դեմ խաղում 🎥
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։
Լարված և համառ պայքարում ընթացած խաղում «բլաուգրանան» կարողացավ հաղթել 1:0 հաշվով։
Խավիի թիմի կազմից հերոսացավ 17-ամյա հարձակվող Մարկ Գիյուն, ով 79-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման և արդեն հաջորդ իսկ րոպեին դարձավ գոլի հեղինակ` եզրափակելով Ժոաու Ֆելիքիսի կատարած փոխանցումը։
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» վաստակեցին 24 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։
«Ատլետիկը», 17 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Մարկ Գիյու