Բարսելոնայի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները վարակվել է կորոնավիրուսով։
57-ամյա ուրուգվայցի պաշտոնյան բուժում է ստանում տանը՝ հետևելով բժիշկների ցուցումներին։ Հիվանդությունը Կարդոների մոտ ընթանում է առանց լուրջ բարդությունների։ Նշենք, որ սա կորոնավիրուսի առաջին դեպքն է, որն անիջական կապ ունի ակումբի հետ և կանոնավոր շփման մեջ է լինում ակումբի աշխատակիցների հետ։
Mundo Deportivo-ի տեղեկություններով ակումբի բժշկական անձնակազմի ղեկավար Ռամոն Կանալը և հանդբոլի թիմի բժիշկ Խոսեպ Անտոնիո Գուտիերեսը նույնպես վարակված են․ նրանց բուժումը ևս ընթանում է հաջող։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ակումբի աշխատակից Անրիի Կյուրիի վարակման մասին։
# Անրի Կյուրի, Բարսելոնա, Ժորդի Կարդոներ, Խոսեպ Անտոնիո Գուտիերես, կորոնավիրուս, Ռամոն Կանալ