Բարսելոնայի փոխնախագահը նշել է,  թե որ դեպքում ակումբը կկարողանա իրագործել Լևանդովսկիի տրանսֆերը

Բարսելոնայի փոխնախագահը նշել է, թե որ դեպքում ակումբը կկարողանա իրագործել Լևանդովսկիի տրանսֆերը

06/06/2022 - 13:42

«Բարսելոնան» դեռևս լուրջ խնդիրներ ունի տրանսֆերներ իրագործելու հարցում։

Խոսքը, մասնավորապես, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի մասին է, որի շուրջ էլ անդրադարձել է «բլաուգրանայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն.

«Այժմ Լա լիգայի կանոնների հետևանքով դեռևս չենք կարող իրագործել այդ տրանսֆերը։

Այդուհանդերձ, եթե մեզ հաջողվի երեք անգամ նվազեցնել Լևանդովսկիի աշխատավարձն ու նրա տրանսֆերային արժեքը, ապա տրանսֆերը հավանական կլինի»,- Ռոմեուի խոսքերը մեջբերում է El Español-ը։

Հավելենք, որ լեհ հարձակվողն արդեն հայտարարել է, որ չի ցանկանում մրցելույթները շարունակել «Բավարիայի» կազմում, իսկ, ըստ հավաստի տեղեկությունների, նա ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում, որի հետ 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբը ֆինանսական խնդիրներ ունի և ներկա պահին եթե իրականացնի որևէ տրանսֆեր, չի կարողանա հայտավորել թիմի նորեկներին. պատճառն ակումբի աշխատավարձերի բարձր բյուջեն է, որն էականորեն թեթևացման կարիք ունի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022