«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստին նկատել են «Ռեալի» մարզաշապիկով 🎥
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Լյուկա Դինը հանրությանը ներկայացել Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կատալոնական գրանդում հանդես է եկել 2016-18 թվականներին, 46 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 ասիստ։
33-ամյա պաշտպանը 2022թ. հունվարից խաղում է «Ասթոն Վիլայում»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Դինը մոտ 10 միլիոն եվրոյով շուտով կտեղափոխվի ՊՍԺ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm