Բարսելոնայի նախկին աշխատակիցներից մեկին 7 տարվա ազատազրկում է սպառնում

Բարսելոնայի նախկին աշխատակիցներից մեկին 7 տարվա ազատազրկում է սպառնում

14/03/2020 - 16:27

«Բարսելոնայի» նախկին ֆիզիոթերապևտին սպառնում է 7 տարվա ազատազրկում։ Նրան մեղադրում են ակումբի աշխատակցուհիներից մեկի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ։

El Periodico-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերին, երբ աշխատակուհիներից մեկը վզի հատվածում ցավեր է ունեցել և դիմել է ֆիզիոթերապևտին՝ մերսման կուրսեր անցնելու նպատակով։

Բժիշկը հավելել է, որ անհրաժեշտ է նաև մարմնի այլ մասեր մերսել՝ հանելով նրա ներքնազգեստը սկսել է մերսել նրա ազդրերը, այնուհետև կրկին սկսել է մերսել նրա վիզը և անսպասել է արձակել է նրա վերնաշապիկի կոճակները։

Մեղադրվող կողմի ազգանունը չի հրապարակվում, իսկ նրա անունը և հայրանանունը Jaume J.LL է։ Գործը քննող դատախազը դատավորից պահանջել է 7 տարվա ազատազրկում և 10 հազար եվրոյի տուգանք։ Դատը նախատեսված է հաջորդ շաբաթ, սակայն, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի տարածման պատճառով, այն կհետաձգվի։

Նշենք, որ այդ ֆիզիոթերապևտը «Բարսելոնայի» համակարգում աշխատել է ավելի քան 30 տարի։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023