Բարսելոնայի ղեկավարները հանդիպել են Ռյուդիգերի գործակալի հետ
«Բարսելոնան» մտադիր է ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, կատալոնական ակումբի ղեկավարներից Մատեու Ալեմանին և Յորդի Կրոյֆը վերջերս հանդիպել են Ռյուդիգերի գործակալ` Սար Սինեզիի հետ, ով նաև գերմանացի ֆուտբոլիստի խորթ եղբայրն է։
Հաղորդվում է, որ հանդիպումը տևել է 3 ժամ, որի ընթացքում կողմերը քննարկել են 29-ամյա կենտրոնական պաշտպանի` «բլաուգրանայի» շարքերը համալրելու հարցը։
Հավելենք, որ Անտոնիո Ռյուդիգերի ու «Չելսիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, որի ավարտից հետո նա դառնալու է ազատ գործակալ։
Գերմանացի պաշտպանը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 191 հանդիպում` դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Ռյուդիգեր, Բարսելոնա, Մատեու Ալեմանի, Յորդի Կրոյֆ, Չելսի, Սար Սինեզի, տրանսֆերներ