Բարսելոնայի հիմնական նպատակն է ակումբ հրավիրել Կլոպին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ապագան շարունակում է մնալ մշուշոտ, այդ պատճառով էլ ակումբի ղեկավարությունն այդ պաշտոնում հոլանդացի մասնագետին փոխարինելու տարբերներ է դիտարկում։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «բլաուգրանասի» հիմնական նպատակն է ակումբ հրավիրել Յուրգե Կլոպին, ով ներկայումս գլխավորում է «Լիվերպուլը»։
Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբի ղեկավարները փորձում են Կլոպից իմանալ նրա հետագա ծրագրերի մասին։
Հավելենք, որ «Բարսելոնան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում, անցկացրած 9 խաղից հետո, վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
Ինչ վերաբերում է Յուրգեն Կլոպին, ապա գերկանացի մասնագետը մինչև 2024 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Լիվերպուլի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ