Բարսելոնայի հայտացուցակը Ռեալ Մադրիդի դեմ հանդիպման համար
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։
«Բլաուգրանայի» մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են այդ հանդիպման հայտացուցակում.
Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ինիակի Պենիա, Անդեր Աստրալագա
Պաշտպաններ – Ժոաու Կանսելու, Ալեքս Բալդե, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Մարկոս Ալոնսո, Ժյուլ Կունդե, Պաու Կուբարսի, Էկտոր Ֆորթ
Կիսապաշտպաններ – Գավի, Ռաֆինիա, Օրիոլ Ռոմեու, Իլկայ Գյունդողան, Մարկ Կասադո, Ֆերմին Լոպես
Հարձակվողներ – Ֆերրան Տորես, Ռոբերտ Լևանդովսկի, Ժոաու Ֆելիքս, Լամին Յամալ, Մարկ Գիյու
Հավելենք, որ վնասվածքների պատճառով կատալոնական ակումբի հայտացուցակից դուրս են մնացել Ֆրեկի դե Յոնգը, Պեդրին ու Սերժի Ռոբերտոն։
Դրան զուգահեռ, վնասվածքներից ապաքինվել և տևական ժամանակ անց «Բարսելոնայի» հայտացուցակ են վերադարձել Ժյուլ Կունդեն, Ռաֆինիան ու Ռոբերտ Լևանդովսկին։
Հավելենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին` Երևանի ժամանակով 18:15-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ