Բարսելոնայի հայտացուցակը Բետիսի դեմ հանդիպման համար
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Բետիսի» դեմ։
«Բլաուգրանայի» մամուլի ծառայությունն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր ընդգրկվել են այդ հանդիպման հայտացուցակում։
Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ինիակի Պենիա, Արնաու Տենաս
Պաշտպաններ – Ռոնալդ Արաուխո, Անդրեաս Քրիստենսեն, Մարկոս Ալոնսո, Ժորդի Ալբա, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Ալեքս Բալդե
Կիսապաշտպաններ – Սերխիո Բուսկետս, Ուսման Դեմբելե, Պեդրի, Ֆրանկ Կեսիե, Ֆրենկի դե Յոնգ, Ռաֆինիա, Գավի, Պաբլո Տորե, Լամին Յամալ
Հարձակվողներ – Ռոբերտ Լևանդովսկի, Անսու Ֆաթի, Ֆերրան Տորես
Նշենք, որ տևական դադարից հետո կատալոնական ակումբի հայտացուցակ են վերադարձել Ուսման Դեմբելեն ու Անդրեաս Քրիստենսենը, ովքեր ապաքինվել վնասվածքներից։
Հավելենք, որ «Բարսելա» – «Բետիս» հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեաս Քրիստիենսեն, Բարսելոնա, Բետիս, Լա-լիգա, Ուսման-Դեմբելե