Ֆաթին խաղադաշտ կվերադառնա ավելի ուշ, քան ենթադրվում էր․ կան բարդություններ
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսումանե Ֆաթին խաղադաշտ կվերադառնա ավելի ուշ քան կանխատեսել էին բժիշկները։
Ենթադրվում էր, որ Ֆաթին խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին, սակայն 18-ամյա ֆուտբոլիստը կրկին ցավեր է ունեցել ծնկի հատվածում, երբ սկսել է ավելի ինտենսիվ մարզվել։
Իսպանացին հայտնել է բժիշկներին ծնկի ցավի մասին, իսկ բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ծնկի վնասված հատվածում ավելորդ հեղուկ է կուտակվում։
Ենթադրվում է, որ կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա մարտ ամսից ոչ շուտ։
Հիշեցնենք, որ ֆուբոլիստը վնասվածք է ստացել իսպանական պրիմերայի 9-րդ տուրի շրջանակում կայացած «Բետիսի» դեմ խաղի ժամանակ, որտեղ «կապտանռնագույնները» սեփական հարկի տակ 5։2 հաշվով հաղթեցին մրցակցին։
Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի հաշվարկով Ֆաթին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 5 գոլի և 4 գոլայի փոխանցան հեղինակ։
Լա լիգայի այս մրցաշրջանում կատալոնական ակումբը 20 խաղերից հետո վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով «Ատլետիկոյին», որն այս պահին անց է կացրել 19 հանդիպում և վաստակել 50 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անսումանե-Ֆաթի, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Բետիս, Լա լիգա