Բարսելոնայի ծագող աստղը տեղափոխվում է Չելսի
«Բարսելոնայի» երիտասարդական թիմի հարձակվող Մարկ Գիյուն կարիերան կշարունակի «Չելիսում»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «ազնվականները» գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Լոնդոնյան ակումբը «բլաուգրանային» տեղեկացրել է, որ վճարելու է 18-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը. այն կազմում է 6 մլն եվրո։
Կատալոնական ակումբը փորձել է երկարաձգել պատանի հարձակվողի պայմանագիրն ու ավելացնել հրաժարագնի չափը, սակայն նա այլ ծարգրեր է ունեցել։
Իսպանացի ֆուտբոլիստը միանգամից ընդգրկվելու է «Չելսիի» հիմնական թիմում, քանի որ ակումբի նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան նրա հետ մեծ հույսեր է կապում։ Անգլիական գրանդը չի ծրագրում Գիյուին վարձավճարով տրամադրել ֆրանսիական «Ստրասբուրգին»։ Այդ ակումբը նույնպես պատկանում է «Չելսիի» սեփականատիրոջը` Թոդ Բոուլիին։
Հավելենք, որ Մարկ Գիյուն համարվում էր «Բարսելոնայի» երիտասարդական թիմի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը։ Նա «կապտանռնագույնների» հիմնական թիմում անցկացրել է 7 հանդիպում, խփել 2 գոլ։
Գիյուն 2023/24 մրցաշրջանում հիմնականում հանդես է եկել «Բարսելոնա Բ»-ի կազմում` 17 խաղում դառնալով 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մարկ Գիյու, Չելսի, տրանսֆերներ