Բարսելոնայի երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, ակումբի երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով։
Աղբյուրի փոխանցմամբ` Covid-19-ի դրական թեստ են հանձնել պաշտպաններ Կլեման Լանգլեն և Դանի Ալվեսը, ով «Բարսելոնա» վերադարձից հետո դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել կատալոնական ակումբի կազմում։
Հաղորդվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ լավ են զգում և մեկուսացել են իրենց բնակարաններում։
Հավելենք, որ «բլագուգրանասը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 2-ին։ Այդ օրը «կապտանռնագույնները» Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Մալյորկայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Ալվես, Լա-լիգա, Կլեման Լանգլե, կորոնավիրուս, Մալյորկա