Կուման․ «Չեմ հասկանում՝ ինչու Բարսայի ֆուտբոլիստները չեն կարողանում 11-մետրանոցները հստակ իրացնել»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Կեռնելիայի» դեմ հաղթանակից (2:0) հետո մեկնաբանել է իր թիմի խաղը։
Այդ հանդիպման հիշարժան դրվագներից էին կատալոնական ակումբի չիրացրած երկու 11-մետրանոց հարվածները, որին էլ, մասնավորապես, անդրադարձել է հոլանդացի մասնագետը։
«Չեմ հասկանում՝ ինչու Բարսայի ֆուտբոլիստները չեն կարողանում 11-մետրանոցները հստակ իրացնել։
Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր ունակ են հստակ իրացնել այն։ Չեմ հասկանում անհաջողության պատճառը։
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները չեն կարողանում իրացնել 11-մետրանոցները երկու անգամ մեկ խաղի ընթացքում․ լուրջ չէ»,- 57-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք «կապտանռնագույնների» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Անտուան Գրիզմանի՝ 11-մետրանոց հարվածների անհավանական վատ իրացման մասին։
# Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Իսպանիայի գավաթ, Կոռնելիա, Ռոնալդ Կուման