Բարսան վերգտնում է իր խաղը․ Բարսելոնա 4։0 Սևիլիա?
Լա Լիգայի 8-րդ տուրի վերջին խաղում «Բարսան» ընդունել էր «Սևիլիային» և տարավ 4։0 հաշվով հաղթանակ։
Կատալոնական թիմի ֆուտբոլիստները հանդիպման ելքը գրեթե վճռեցին արդեն առաջին խաղակեսում՝ 3 անգամ գրավելով Տոմաշ Վացլիկի պաշտպանած դարպասը։
Նախ՝ 27-րդ րոպեին կրկին փայլեց Լուիս Սուարեսը՝ մկրատաձև հարվածով դառնալով փայլուն գոլի հեղինակ, ապա 32-րդ և 35-րդ րոպեներին աչքի ընկան Արթուրո Վիդալն ու Ուսման դեմբելն համապատասխանաբար․ վերջինս «Բարսայի» կազմում իր առաջին գնդակն էր հեղինակում մարտ ամսից ի վեր։
Հանդիպման վերջակետը դրեց Լեո Մեսսին 78-րդ րոպեին՝ տուգանայինից կատարած հիանալի հարվածով։
Նշենք, որ խաղավարտին մոտ կատալոնական ակումբի միանգամից երկու խաղացող՝ Ռոնալդ Արաուխոն և Ուսման Դեմբելեն արժանացան կարմիր քարտի։
«Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակեց 16 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ առաջատար «Ռեալին» զիջելով ընդամենը 2 միավոր։
Սևիլիան 13 միավորով 6-րդն է։
# Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Լա-լիգա, Լիոնել-Մեսսի, Լուիս-Սուարես, Ուսման-Դեմբելե, Սևիլիա