«Բարսան» ջախջախեց «Ատլետիկին» «Կամպ Նոու» վերադարձից հետո առաջին խաղում 🎥
«Բարսան» ջախջախեց «Ատլետիկին» «Կամպ Նոու» վերադարձից հետո առաջին խաղում 🎥
22/11/2025 - 21:15

Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 4:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։

«Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ֆերան Տոռեսը, Ռոբերտ Լևանդովսկին ու Ֆերմին Լոպեզը մեկական գոլ խփեցին։

Կատալոնական ակումբը 2023թ. մայիսի 30-ից ի վեր առաջին հանդիպումն անցկացրեց վերաորոգումից հետո վերաբացված «Կամպ Նոու» ստադիոնում։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 31 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղ նահանջած Մադրիդի «Ռեալը», որն այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու նոյեմբերի 23-ին մրցակցի դաշտում կմրցի «Էլչեի» դեմ։

«Ատլետիկը» 17 միավորով 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Գոլերը` քիչ անց

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025