Բարսան ջախջախել է Վալյադոլիդին․ Մեսսիի 50-րդ գոլը տուգանայինից ?
Երեկ մեկնարկել է Լա Լիգայի 11-րդ տուրը։ «Բարսան» սեփական հարկի տակ 5։1 հաշվով առավելության հասավ «Վալյադոլիդի» նկատմամբ։
«Բարսայի» կազմում աչքի ընկան Կլեման Լանգլեն, Արթուրո Վիդալը, Լուիս Սուարեսը, իսկ Լեո Մեսսին դարձավ դուբլի հեղինակ։ Հատկապես հիշատակման է արժանի Մեսսիի առաջին գնդակը, որը նա հեղինակեց տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով։ Այդ գոլը 50-րդն էր արգենտինացու համար տուգանային հարվածների իրացումից հետո։ Մեսսին աչքի ընկավ նաև 2 գոլային փոխանցումով։
Հյուրերի կազմում միակ գնդակը հեղինակեց կենտրոնական պաշտպան Կիկոն։
Կատալոնական ակումբն, առաջնության շրջանակներում տանելով իր հինգերորդ անընդմեջ հաղթանակը, վաստակած 22 միավորով վերդարաձավ բարձրացավ 1-ին հորիզոնական, իսկ «Վալյադոլիդը» մնաց 14 միավորով և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Վալյադոլիդ