«Բարսան» ու CBF-ը համաձայնության են հասել
«Բարսան» ու CBF-ը համաձայնության են հասել
11/11/2026 - 11:53

«Բարսելոնան» ակումբի հարձակվող Ռաֆինյայի խաղաժամանակի ու ծանրաբեռնվածության հարցում համաձայնության է հասել Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CBF) հետ հետ, հաստատում է Globo Esporte-ն։

Կողմերն աշխատում են, որպեսզի բրազիլացի ֆուտբոլիստը հավաքականում նոր վնասվածք չստանա։

29-ամյա հարձակվողը սեպտեմբերի 29-ին Ավստրալիայի հավաքականի հետ ընկերական խաղում (4:2) մկանային վնասվածք էր ստացել` խաղադաշտից բացակայոլով մոտ 3 շաբաթ։

«Պենտակամպիոնները» նոյեմբերի 14-ին ընկերական խաղում կմրցեն Ճապոնիայի, իսկ երեք օր անց` Սինգապուրի դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Սինգապուրի Կալանգ քաղաքում։

Ռաֆինյան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 14 խաղում խփել է 19 գոլ, կատարել 3 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026