«Բարսան» մեծ դժվարությամբ հաղթեց «Ռայո Վալեկանոյին» 🎥
«Բարսան» մեծ դժվարությամբ հաղթեց «Ռայո Վալեկանոյին» 🎥
22/03/2026 - 19:00

Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 1:0 հաշվով դժվարությամբ հաղթեց «Ռայո Վալեկանոյին»։

«Բլաուգրանայի» հաղթական գոլը 24-րդ րոպեին խփեց թիմի ավագ Ռոնալդ Արաուխոն։

Երկրորդ խաղակեսում հյուրերը մի շարք իրական գոլային պահեր ստեղծեցին ու կարող էին խուսափել պարտությունից։

63-րդ րոպեին Ունայի Լոպեսի հարվածից հետո ֆանտաստիկ սեյվ կատարեց կատալոնական գրանդի դարպասապահ Ժոան Գարսիան։

83-րդ րոպեին Ալֆոնսո Էսպինոն հաշվի հավասարակշռությունը վերականգնելու հիանալի պահ կորցրեց, որի` անչափ նպաստավոր դիրքից կատարած հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։

89-րդ րոպեին Գարսիան հերթական սեյվը կատարեց` փրկելով իր թիմին Խորխե դե Ֆրուտոսի հարվածից հետո։

«Բարսելոնան» հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 73 միավորով առաջին տեղում է, «Ռայոն» 32 միավոր ունի և 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026