«Բարսան» խոշոր հաշվով հաղթեց «Լևանտեին»` բարձրանալով առաջին տեղ 🎥
Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Լևանտեին»։
«Բլաուգրանայից» մեկական գոլ խփեցին Մարկ Բերնալը, Ֆրենկի դե Յոնգն ու Ֆերմին Լոպեսը։
Կատալոնական գրանդը 61 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Այս տուրում «Օսասունային» անսպասելի պարտված (1:2) Մադրիդի «Ռեալը» 60 միավորով այժմ երկրորդն է։ «Լևանտեն» 18 միավորով նախավերջինն է` 19-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml