Բարսայի մի շարք առաջատարներ հրաժարվել են կրճատել աշխատավարձը
Ինչպես գիտեք, «Բարսելոնան» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, և եթե չկարողանա կրճատել աշխատավարձի բյուջեն, հնարավոր է, խնդիրներ ունենա Լեո Մեսսիի և նորեկների պայմանագրերի գրանցման հարցում։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը` հղում կատարելով սեփական աղբյուրներին, կատալոնական ակումբն անցնող օրերին փորձել է աշխատավարձի նվազման համաձայնություն ստանալ թիմի մի շարք վետերան ֆուտնոլիստներից։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասի» տնօրեն Մատեու Ալեմանին հանդիպումներ է ունեցել Ժորդի Ալբայի, Սերխիո Բուսկետսի և Սերժի Ռոբերտոյի գործակալների հետ, սակայն ֆուտբոլիստները հրաժարվել են կրճատել աշխատավարձը։
Հատկանշական է, որ այդ երեք ֆուտբոլիստները միասին վերցրած տարեկան վաստակում են մոտ 40 մլն եվրո. Բուսկետսի աշխատավարձը կազմում է 16 մլն, Ալբայինը` 13 մլն, իսկ Ռոբերտոյինը` 10.5 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժորդի Ալբա, Լեո Մեսսի, Սերժի Ռոբերտո, Սերխիո Բուսկետս