Բարուսիան Յունայթեդին վերջնագիր է ներկայացրել
Ինչպես հայտնի է, «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, հնարավոր է, կարեիրան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 20-ամյա անգլիացի ֆուտբոլիստի համար պայքարելու է միայն մանկունյական ակումբը։ Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, դորտմունդյան ակումբը «Յունայթեդին» վերջնագիր է ներկայացրել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Սանչոյին, ապա գործարքը պետք է ավարտին հասցվի մինչև օգոստոսի 10-ը։ «Բորուսիան» խաղացողին պատրաստ է վաճառել, եթե խաղացողի դիմաց վաստակի նվազագույնը 120 մլն եվրո։ Ինքը՝ Սանչոն, պատրաստ է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «իշամեղուների» կազմում։
# Բորուսիա-Դորտմունդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջեյդոն-Սանչո, տրանսֆերներ