Բավարիան տրանսֆերային պատուհանի վերջին օրը փորձել է խառնել Բարսելոնայի խաղաքարտերը
«Բավարիան» ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը փորձել է կրկին վարձակալել «Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուին, ով այդ պահին համաձայնության էր հասել «Բարսելոնայի» հետ։
Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենեբերգը հաստատում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի վարձակալության հարցում «ռեկորդ մայսթերը» սեպտեմբերի 1-ին հարցում է ուղարկել «Մանչեսթեր Սիթիին»։
Աղբյուրը, սակայն, չի նշում, թե «քաղաքաբնակները» ինչ են պատասխանել այդ հարցմանը։
Հաղորդվում է միայն, որ այդ պահին Կանսելուն դեռևս բուժզննում չէր անցել «Բարսելոնայի» համար։
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը Ժոաու Կանսելուն վարձավճարով անցկացրել է հենց «Բավարիայի» կազմում` անցկացրած 21 խաղում դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելացնենք, որ 29-ամյա պաշտպանը տրանսֆերային պատուհանի փակման օրը, ի վերջո, վարձավճարով տեղափոխվեց «Բարսելոնա»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ժոաո Կանսելու, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆլորիան Պլետենբերգ