Բավարիան սրում է չեմպիոնական պայքարը?
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակում «Բավրիան» «Ալյանց Արենա» մարզադաշտում 5։0 հաշվով ջախջախեց «Շալկե-04»-ին՝ սրելով չեմպիոնական պայքարը։
Մյունխենյան ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռոբերտ Լևանդովսկին, Տիագո Ալկանտարան, Թոմաս Մյուլլերը, Լեոն Գորեցկան, ինչպես նաև Սերժ Գնաբրին։
Այս հաղթանակից հետո, Հանս-Դիտեր Ֆլիկի սաները վաստակեցին 39 միավոր և այժմ ընդամենը 1 միավոր են զիջում առաջնության առաջատար «Լայպցիգին», իսկ «Շալկեն» 33 միավորով 5-րդն է։
# Բավարիա, Բունդեսլիգա, Թոմաս Մյուլլեր, Լեոն Գորեցկա, Շալկե-04, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերժ Գնաբրի, Տիագո Ալկանտարա