Բավարիան կարող է հրաժարվել Հադսոն-Օդոիից նրա վնասվածքի պատճառով
«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոիի վնասվածքը կարող է ազդել նրա ապագայի վրա:
Խաղացողի մոտ ախտորոշվել է աքիլեսյան ջիլի պատռվացք: Նման վնասվածքից վերականգնվելը կարող է տևել մինչև 6 ամիս: Դրա հաար Հադսոն-Օդոին հնարավոր է պատրաստ չլինի խաղալու նույնիսկ հաջորդ մրցաշրջանի սկզբին:
Ինչպես հայտնում է Bild-ը, դրա հետ կապված «Բավարիան» կարող է հրաժարվել նրա տրանսֆերից, որովհետև Արիեն Ռոբենը և Ֆրանկ Ռիբերին ամռանը հեռանում են ակումբից և նրանց պետք է փոխարինող ֆուտբոլիստ, ով պատրաստ կլինի միանգամից դուրս գալ խաղադաշտ:
Բացի այդ մյունխենյան ակումբում խուսափում են, որ երիտասարդ ֆուտբոլիստը կարող է հակված լինել տրավմատիզմի, իսկ «Բավարիայի» բոլոր կիսապաշտպանները հենց այդպիսին են: