Բավարիան կամային հաղթանակ տոնեց, Բորուսիան Դորտմունդը կրկին միավորներ կորցրեց🎥
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակում վերջին տարիների անփոփոխ չեմպիոն և ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Մայնցի» դեմ։
Մյունխենյան ակումբը լուրջ դիմադրության բախվեց հյուրերի կողմից, սակայն կարողացավ կամային հաղթանակ տոնել։
«Մայնցի» կազմից հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Կարիմ Օնիսիվոն, իսկ «Բավարիայի» գոլերը 53-րդ ու 74-րդ րոպեներին հեղինակեցին համապատասխանաբար Կինգսլի Կոմանն ու Ջամալ Մուսիալան։
Այս հաղթանակից հետո Յուլիան Նագելսմանի թիմը վաստակեց 37 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
«Մայնցը», 21 միավորով, 8-րդն է։
Այդ հանդիպմանը զուգահեռաբար ընթանում էր նաև «Բոխում» – «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը։
Չնայած դորտմունդյան ակումբը ողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
40-րդ րոպեին «Բոխումին» առաջ մղեց Սեբաստիան Պոլտերը, իսկ 85-րդ րոպեին «Բորուսիայի» պատասխան գնդակը խփեց Յուլիան Բրանդտը։
Այս ոչ-ոքիից հետո «իշամեղուները» վաստակեցին 31 միավոր և զբաղեցնում են 2-րդ հորիզոնականն ու արդեն 6 միավորով զիջում են առաջնության առաջատար «Բավարիային»։
«Բոխումը» վաստակեց 20 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բոխում, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Կինգլսի Կոման, Մայնց, Յուլիան Բրանդտ, Յուլիան Նագելսման, Ջամալ Մուսիալա