Բավարիան դիտարկում է Ռեալի պաշտպանին՝ որպես Ալաբային փոխարինողի
Համաձայն Goal-ի տեղեկատվության՝ «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարող է տեղափոխվել «Բավարիա»։
Մյունխենյան ակումբը դիտարկում է բրազիլացի պաշտպանին ձեռք բերելու տարբերակներ։ Նշվում է, որ գերմանացիները ցանկանում են ձեռք բերել Միլիտաոյի տրանսֆերային իրավունքները՝ որպես Դավիդ Ալաբային փոխարինողի։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ավստրացի պաշտպանը «Բավարիայի» հետ նոր պայամանգիր չի կնքելու և ամռանը հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակով։
Ենթադրվում է որ անձամ ինքը՝ Միլիտաոն, նախընտրում է խաղալ Զինեդին Զիդենի գլխավորությամբ, սակայն ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։
Նշվում է նաև, որ կապված ֆինանսական դժվարությունների հետ՝ դժվար կլինի Միլիտաոյի տեղափոխությունը «Բավարիա» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում բոլոր խաղերը միասին վերցրած՝ 22-ամյա պաշտպանը մասնակցել է ընդամենը 3 հանդիպման։
# Բավարիա, Դավիդ Ալաբա, Զինեդին-Զիդան, Էդեր Միլիտաո, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ