«Բավարիայի» ֆիասկոն! Մյունխենյան գրանդը սենսացիոն պարտություն կրեց 🎥
«Բավարիայի» ֆիասկոն! Մյունխենյան գրանդը սենսացիոն պարտություն կրեց 🎥
24/01/2026 - 20:28

Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Աուգսբուրգից»։

«Ռեկորդ մայսթերից» 23-րդ րոպեին հաշիվը բացեց Հիրոկի Իտոն, սակայն խաղավերջում հյուրերն անսպասելի երկու գոլ խփեցին` տանելով կամային հաղթանակ. 75-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Չավեսը, իսկ 81-ին` Ան-Նոա Մասանգոն։

«Աուգսբուրգը» «Բավարիային» հյուրընկալվելիս նախորդ անգամ հաղթել էր 2015թ. մայիսի 9-ին` Բունդեսլիգայի հերթական խաղում առավելության հասնելով 1:0 հաշվով։

Մյունխենյան գրանդը 50 միավորով շարունակում է գլխավորել մրցաշաջրային աղյուսակը, «Աուգսբուրգը» 19 միավորով բարձրացավ 13-րդ տեղ։

«Աուգսբուրգի» գոլերը` քիչ անց

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025