«Բավարիայի» ու «Ման. Սիթիի» նախկին ֆուտբոլիստը գլխավորել է Լա լիգայում հանդես եկող ակումբը 📸
Մարտին Դեմիչելիսը նշանակվել «Մալյորկայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։
45-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Բավարիայի» Մ19 ու երիտասարդական թիմերը, արգենտինական «Ռիվեր Փլեյթն» ու մեքսիկական «Մոնտերեյը»։
Նախկին պաշտպանն առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Բավարիայում» (259 խաղ, 15 գոլ ու 11 ասիստ) և «Մանչեսթեր Սիթիում» (106 խաղ, 4 գոլ ու 1 ասիստ) ունեցած մրցելույթների ժամանակահատվածից։
Դեմիչելիսը նաև 2 գոլ ու 1 ասիստ է ցրանցել Արգենտինայի ազգային հավաքականում անցկացրած 51 խաղում։
«Մալյորկան» Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 25 խաղում 24 միավոր է վաստակել ու 18-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արգենտինայի հավաքական, Բավարիա, Լա-լիգա, Մալյորկա, Մանչեսթեր-Սիթի, Մարտին Դեմիչելիս