Բավարիայի կիսապաշտպանի շրջապատը կարծում է, որ նա կտեղափոխվի Ռեալ կամ Պրեմիեր լիգա

Բավարիայի կիսապաշտպանի շրջապատը կարծում է, որ նա կտեղափոխվի Ռեալ կամ Պրեմիեր լիգա

21/12/2021 - 16:14

«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն, ամենայն հավանականությամբ, 2022 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է AS-ը` հղում կատարելով լրագրող Բրունու Ալեմանիին, ֆրանսիացի ֆուտբոլիստի շրջապատը կարծում է, որ նա կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդում» կամ Պրեմիեր լիգան ներկայանցնող որևէ ակումբի կազմում։

27-ամյա կիսապաշտպանի ու «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։ Տոլիսոն մյունխենյան ակումբին արդեն հեռանալու ցանկություն է հայտնել։

Հիշեցնենք, որ Կորենտեն Տոլիսոն «Բավարիայի» շարքերը համալրել է 2017 թ. հուլիսին և մինչ այժմ մյունխենցիների կազմում անցկացրել է 109 հանդիպում` դառնալով 19 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022