Մբապեն ՉԼ-ում արդեն ավելի շատ գոլ ունի, քան Սուարեսը, Գրիզմանը և Վան Պերսին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթեց «Բավարիային»։
Այդ խաղում փարիզյան ակումբի կազմում հերթական անգամ փայլեց Կիլիան Մբապեն, ով դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով իր թիմի առաջին ու երրորդ գոլերը։
Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, 22-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում խփեց իր 26-րդ ու 27-րդ գոլերը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակում ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն ավելի շատ գոլ ուն խփած , քան Լուիս Սուարեսը (26 գոլ), Մարիո Գոմեսը (26 գոլ), Անտուան Գրիզմանը (25 գոլ), Ռոբին վան Պերսին (25) գոլ և Էրնան Կրեսպոն (25 գոլ)։
Բացի դրանից, երիտասարդ հարձակվողը գոլերի քանակով հավասարվեց «Բարսելոնայի» և «Միլանի» լեգենդար նախկին կիսապաշտպան Ռիվալդոյին։
Հատկանշական է, որ Մբապեն վերոնշյալ ֆուտբոլիստներից ամենաարագն է հասել իր նշակետին։ Նա 27 գոլ խփել է 43 խաղում, իսկ Լուիս Սուարեսը, Մարիո Գոմեսը, Ռոբին վան Պերսին, Անտուան Գրիզմանը և Էրնան Կրեսպոն իրենց ցուցանիշներին հասել են համապատասխանաբար 66, 44, 59, 70, 65 խաղերում։
Ինչ վերաբերում է Ռիվալդոյին, ապա նա 27 գոլ խփել է ՉԼ-ի շրջանակում անցկացնելով 73 խաղ։
Մբապեի հաջորդ «զոհերը» կարող են դառնալ Մոհամեդ Սալահը, Ռայան Գիգսը և Ժան-Պիեր Պապենը, որոնց ակտիվում կա 28-ական գոլ։
Հավելենք, որ Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի շրջանակում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 13-ին՝ ՊՍԺ – «Բավարիա» դիմակայության պատասխան խաղի շրջանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Բավարիա, Էրնան Կրեսպո, Լուիս-Սուարես, Կիլիան-Մբապե, Մարիո Գոմես, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռիվալդո, Ռոբին վան Պերսի