Բավարական մեքենան շարունակում է քարուքանդ անել մրցակիցներին` ջախջախելով նաև Բենֆիկային🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բավարիան» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» դեմ։
Չնայած մինչև 70-րդ րոպեն դարպասի գրավում չէր արձանագրվել, «Բավարիան» ընդամենը 15 րոպեում 4 գոլի հեղինակ դարձավ և հաղթեց 4:0 հաշվով։
Մյունխենյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լերոյ Սանեն, մեկ գոլ էլ իր անվան դիմաց գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին, իսկ «Բենֆիկայի» հարձակվող Էվերտոնը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Բարսելոնա» 1:0 «Դինամո Կիև»
E խումբը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Բավարիա» – 9 միավոր
- «Բենֆիկա» – 4 միավոր
- «Բարսելոնա» – 3 միավոր
- «Դինամո Կիև» – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, բենֆիկա, Լերոյ-Սանե, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի