Բաստոնին կարևոր որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ
«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին մտադիր չէ լքել ակումբը, տեղեկացնում է Corriere dello Sport-ը։
Չնայած իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան», նա մտադիր է մրցելույթները շարունակել «ներաձուրիի» կազմում։
«Բլաուգրանան» նախնական բանակցություններ է վարել 26-ամյա պաշտպանի ներկայացուցիչների հետ, բայց նրա որոշումն այս պահին անփոփոխ է։ Ֆուտբոլիստն այժմ պատրաստ չէ լքել միլանյան գրանդը։
Բաստոնին «Ինտեր» է տեղափոխվել 2017թ. օգոստոսին, 294 խաղում խփել է 8 գոլ, կատարել 30 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալեսանդրո Բաստոնի, Բարսելոնա, Ինտեր, տրանսֆերներ