Բանդիկյան. «Երկար էի սպասում հավաքական հրավիրվելուն»
Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվելու մասին.
«Շատ երկար էի սպասում Հայաստանի հավաքական հրավիրվելուն։ Հավաքականում խաղալն ինձ համար մեծ պատիվ է, հպարտություն։
Զրուցել եմ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Չեմ կարող ամեն ինչ պատմել, բայց նա ասաց, որ ինձ հրավիրում է` թիմին հարմարվելու և խաղընկերների հետ ծանոթանալու համար։
Նախկինում 2-3 օր եղել եմ հավաքականի ճամբարում։ Կփորձեմ հասկանալ այն սկզբունքները, որոնք կպահանջվեն ինձնից և անել ամեն ինչ` հավաքականին օգուտ տալու համար»,- ասել է 20-ամյա ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է Metaratings-ը։
Բանդիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, որի հիմնական թիմում 15 խաղում 2 ասիստ է գրանցել։ Նա հանդես է եկել նաև «բանակայինների» երիտասարդական, Մ16 ու 17 թիմերում, 90 խաղում խփել է 8 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում։
Երիտասարդ ֆուտբոլիստը հրավիրվել է նաև Հայաստանի Մ21 հավաքական, մասնակցել 2 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արտյոմ Բանդիկյան, ԲԿՄԱ, Հայաստանի-հավաքական