Բայրամյանը կրկին գոլի հեղինակ է դարձել Ռոստովի կազմում🎥
Նոյեմբերի 28-ին ռուսական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Ռոստովը» սեփական հարկի տակ խոշոր՝ 4։1 հաշվով հաղթանակ է տարել Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ։
Ռոստովյան ակումբի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, ով 85-րդ րոպեին հերթական գոլն է խփել Պրեմիեր լիգայի շրջանակում՝ հաշիվը դարձնելով 4։0։
28-ամյա եզրային կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի շրջանակում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման և խփեց արդեն իր 3-րդ գնդակը։
Հավելենք, որ Վելերի Կարպինի սաներն այս հաղթանակից հետո վաստակեցին 29 միավոր և բարձրացան 3-րդ հորիզոնական, իսկ «Դինամոն» 27 միավորով 5-րդն է։
# Դինամո Մոսկվա, Խորեն Բայրամյան, Ռոստով, ՌՊԼ, Վալերի Կարպին