Բայերը 11-մետրանոցներով հաղթեց Շտուտգարտին` դառնալով Գերմանիայի Սուպերգավաթակիր 🎥
Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Բայերը» մրցեց «Շտուտգարտի» դեմ։
Կողմերը շատ արագ փոխանակվեցին խփած գոլերով. նախ 11-րդ րոպեին Գերմանիայի գործող չեմպիոն «Բայերին» առաջ մղեց Վիկտոր Բոնիֆեյսը, որին մրցակիցը 15-րդ րոպեին պատասխանեց Էնցո Միյոյի դիպուկ հարվածով։
37-րդ րոպեին Խաբի Ալոնսոնի գլխավորած «Բայերը» մնաց 10 ֆուտբոլիստով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց թիմի նորեկ Մարտին Տերիեն։
Քանակական առավելություն ունեցող «Շտուտգարտը» կարողացավ 62-րդ րոպեին Դենիս Ունդավի ջանքերով առաջ անցնել հաշվի մեջ։
Թվում էր, թե «շվաբները» հաղթանակ կտոնեն, բայց այդ սցենարի հետ համաձայն չէին «Բայերի» ֆուտբոլիստները, որոնք կարողացան 88-րդ րոպեին հավասարեցնել հաշիվն ու խաղը տեղափոխել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար. աչքի ընկավ Պատրիկ Շիկը։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցների, որի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին «դեղագործները» և հաղթեցին 4:3 հաշվով։
Այսպիսով, «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am