Բայերը հաղթեց Այնտրախտին և շատ մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելուն🎥
Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրի շրջանակում Լևերկուզեի «Բայերը» սեփական հարկի տակ մրցեց «Այնտրախտի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «Բայերը» կարողացավ հաղթել 2:0 հաշվով։
Խերարդո Սեոանեի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Պաուլինիոն ու Պատրիկ Շիկը։
Այս հաղթանակից հետո լևերկուզենյան ակումբը վաստակեց 58 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Բայերը» շատ մոտ է 3 տարի անց Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելուն. «ասպիրինայիններն» առաջնության ավարտից 2 տուր առաջ 4 միավորով գերազանցում են 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լայպցիգին»։
«Այնտրախտը», 40 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բայեր Լևերկուզեն, Բունդեսլիգա, Խերարդո Սեոնանե, Չեմպիոնների-լիգա, Պաուլինիո-Բայեր, Պատրիկ Շիկ