«Բայերը» կատարյալ ֆիասկոյի ենթարկվեց` խոշոր հաշվով պարտվելով «Շտուտգարտին» 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Բայերը» սեփական դաշտում 1:4 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Շտուտգարտից»։
«Շվաբներից» դուբլ գրանցեց Ջեյմի Լևելինգը, մեկական անգամ աչքի ընկան Մաքսիմիլիան Միթելշտադտն ու Դենիս Ունդավը։
«Դեղագործների» հեղինակության գնդակը խփեց Ալեքս Գրիմալդոն։
Սեբաստիան Հյոնեսի գլխավորած թիմը 29 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ «Բայերը» նույնքան միավորով 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml