Բակայոկոն վարձակալական հիմունքներով տեղափոխվեց Մոնակո
«Չելսիի» կիսապաշտպան Տիմոե Բակայոկոն այս մրցաշրջանը կանցկացնի «Մոնակոյում»:
Ֆրանսիական ակումբը հայտարարել է, որ գնման իրավունքով վարձակալել է 25-ամյա կիսապաշտպանին: Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մոնակոն» Բակայոկոյին կարող է գնել 35 մլն եվրոյով:
«Չելսի» տեղափոխվելուց առաջ ֆրանսիացին հանդես էր գալիս «Մոնակոյում»: 2017 թվականի ամռանը «արիստոկրատները» Բակայոկոյին գնեցին 40-45 մլն եվրոյով:
# Մոնակո, Չելսի, Տիմոե-Բակայոկո, տրանսֆերներ