Բալոտելի. «Իտալիայում ինձ հիշում են միայն, երբ հավաքականը պարտվում է»
Թուրքական «Ադանա Դեմիրսպորի» հարձակվող Մարիո Բալոտելին խոսել է Իտալիայի հավաքականի` աշխարհի առաջնության որակավորման փուլը չհաղթահարելու մասին.
«Ինձ համար ցավոտ է, սակայն ոչ այն պատճառով, որ ինձ չէին հրավիերել հավաքական` մասնակցելու Հյուսիսային Մակեդոնիայի և Թուրքիայի դեմ հանդիպումներին։
Աշխարհի առաջնությունը դեկտեմբերին է, և կարծում եմ, որ հավաքականին կարող էի օգնել նաև այդ ժամանակ։
Ըստ իս` ես լավ հնարավորություն ունեի ինձ դրսևորելու, սակայն արդեն ամեն ինչ ուշ է։ Շատ վատ է Իտալիային չտեսնել աշխարհի առաջնությունում։
Այդուհանդերձ, Իտալիայում իմ մասին հիշում են միայն, երբ հավաքականը պարտվում է։
Այժմ հեշտ է ասել, որ խաղից առաջ իմ մասին ոչ ոք չի հիշել»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports Italia-ն։
Հիշեցնենք, որ աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարվեց Հյուսիսանին Մակեդոնիային ու լքեց հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ադանա Դեմիրսպոր, իտալիայի հավաքական, Մարիո-Բալոտելի