Բալոտելի. «Զգում եմ, որ պատրաստ եմ կրկին վերադառնալ Իտալիայի հավաքական»
Թուրքական «Ադանա Դեմիրսպորի» հարձակվող Մարիո Բալոտելին նշել է, որ պատրաստ է վերադառնալ Իտալիայի հավաքական.
«Ինձ լավ եմ զգում. հիանալի մարզավիճակում եմ։
2.5 տարի անց զգում եմ, որ պատրաստ եմ կրկին վերադառնալ Իտալիայի հավաքական։ Դա իմ երազանքն է։
Թուրքիայից ոտքով կգնամ Իտալիա, եթե իմանամ, որ մարտին հավաքականի հայտացուցակում եմ հայտնվելու»,- 31-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերում է noibiancocelesti` հղում կատարելով OSW Sport-ին։
Հիշեցնենք, որ «Սուպեր Մարիոն» 2021 թ. հուլիսից հանդես է գալիս «Ադանա Դեմիրսպորում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 13 հանդիպում` դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ Բալոտելին Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 36 հանդիպում և խփել 14 գոլ։ Բալոն վերջին անգամ «սկուադրա աձուրիից» հրավեր ստացել է 2018 թ. սեպտեմբերին և մասնակցել Ազգերի լիգայի շրջանակում կայացած Լեհաստանի դեմ հանդիպմանը (1:1)` դաշտում անցկացնելով 62 րոպե։
Հավելենք, որ 2022 թ. մարտին Իտալիայի հավաքականը մասնակցելու է ԱԱ-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադանա Դեմիրսպոր, իտալիայի հավաքական, Մարիո-Բալոտելի