Աքսել Վիտցելը տնային պայմաններում ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի տարեվերջը
Դորտմունդի «Բորուսիայի» և Բելգիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Աքսել Վիտցելը վնասել է դեմքը՝ տանն անհաջող ընկնելու պատճառով և բաց կթողնի 2019 թվականի վերջնամասը։
Դեպքի մանրամասները հայտնի չեն, սակայն ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ խաղացողը ենթարկվել է վիրահատության։ Խաղացողն արդեն դուրս է գրվել հիվանդացոցից և վերականգնողական մնացած հատվածը կանցկացնի տնային պայմաններում։
# Աքսել Վիտցել, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա