Արսեն Վենգեր. Ցանկանում եմ կիսվել գիտելիքներով և փորձով
«Արսենալի» նախքին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ դեմ չէր լինի վերսկսել իր կարիերան:
«Ես դեռ չեմ կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ էլ երբեք չեմ հայտնվի մարզչական նստարանին: Ինձ առաջարկում էին դառնալ միջին օղակ:
Այն, ինչն ես հաստատ ուզում եմ, դա ֆուտբոլում ձեռք բերածս փորձով և գիտելիքներով կիսվելն է: Կցանկանայի կրկին սուզվել մրցակցային մթնոլորտում:
Այո՛, դժվար էր մերժել որոշ մարդկանց (առաջարկությունների մասին): Նշանակում էին ուրիշներին, և ես չեմ ուզում, որ նրանք իրենց երկրորդ կարգի զգան:»,- 69-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Bein Sports-ը: