Արսեն Զախարյանը 8 ամիս անց գոլ է խփել` օգնելով «Ռեալ Սոսիեդադին» հաղթել խոշոր հաշվով 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Ռեալ Սոսիեդադը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթել է 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Նեգրեյրային»։
Բասկյան ակումբից 54-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Զախարյանը։ Հայ ֆուտբոլիստը նախորդ գոլը խփել էր այս տարվա փետրվարի 25-ին` Իսպանիայի Լա լիգայում գրավելով «Լեգանեսի» դարպասը։
Հատկանշական է, որ 22-ամյա ֆուտբոլիստն այդ խաղից ի վեր առաջին անգամ ընդգրկվել էր «Սոսիեդադի» մեկնարկային կազմում։
Հյուրերից մեկական գոլ խփել են նաև Միկել Գոտին ու Բենյատ Տուրյենտեսը։
Սերխիո Ֆրանսիսկոյի գլխավորած թիմը դուրս է եկել մրցաշարի 1/32 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am