Զախարյանը տպավորիչ ռեկորդ է գրանցել՝ շրջանցելով Ռաուլին ու Բալոտելիին
Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնության 1-ին տուրի շրջանակում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Իսլանդիայի իրենց գործընկերների նկատմամբ։ Այդ հանդիպմանը Ռուսաստանի հավաքականի կազմից հանդիպման 45+2-րդ րոպեին աչքի ընկավ 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը ՝ հաշվի դարձնելով 3։0։
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում գոլի հեղինակ է դարձել նաև մեկ այլ հայ ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը, ով աչքի է ընկել 42-րդ րոպեին՝ խփելով իր թիմի երկրորդ գոլը։
Ինչպես տեղեկացնում է Transfermarkt.de կայքը, դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունների պատմության երբևէ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Հանդիպման օրը Զախարյանը 17 տարեկան և 9 ամսական էր։
Զախարյանը գերազանցել է բելգիացի Յարի Վերսհարենի ցուցանիշը, ով 2019 թվականի Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնության շրջանակում գոլի հեղինակ էր դարձել 17 տարեկան և 11 ամսական հասակում՝ խմբային փուի շրջանակում գրավելով Իտալիայի հավաքականի դարպասը։
Հավելենք, որ լավագույնների շարքում են նաև «Ռեալի» լեգենդար նախկին հարձակվող Ռաուլը (3-րդ հորիզոնական), ինչպես նաև «Միլանի», «Ինտերի», «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին (5-րդ հորիզոնական), ով ներկայումս հանդես է գալիս իտալական Բ սերիան ներկայացնող «Մոնցայի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնություն, Իսլանդիայի Մ-21 տարեկանների հավաքական, Նաիր Տիկնիզյան, Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքական