Արսենալի հաղթանակը, Մանչեսթեր Սիթիի անակնկալ պարտությունը և Յունայթեդի խելահեղ փրկությունը (տեսանյութ)

Արսենալի հաղթանակը, Մանչեսթեր Սիթիի անակնկալ պարտությունը և Յունայթեդի խելահեղ փրկությունը (տեսանյութ)

30/01/2019 - 02:45

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում կայացան 6 հանդիպումներ:

«Արսենալը» 2:1 հաշվով հաղթեց «Քարդիֆին». «զինագործներից» աչքի ընկան Օբամեյանգը և Լակազետը, իսկ հյուրերից հաշիվը կրճատել է Մենդես-Լաինգը:

Անակնկալ պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթին» «Նյուքասլից» (2:1). առաջին իսկ րոպեին հաշիվը բացել էր Սերխիո Ագուերոն: 66-րդ րոպեին Ռոնդոնի և խաղավարտից 10 րոպե առաջ 11 մետրանոցից Ռիտչիի դիպուկ գոլերը հաղթանակ պարգևեցին «Նյուքասլին»:

Ֆանտաստիկ կերպով պարտությունից խուսափեց «Մանչեսթեր Յունայթեդը», որը մինչև խաղավարտ 0:2 հաշվով զիջում էր «Բարնլիին»: 87-րդ րոպեին Պոգբան հստակ իրացրեց 11 մետրանոցը, իսկ ավելացված 2=րդ րոպեին Լիդելյոֆը գոլ խփեց՝ հաշիվը դարձնելով 2:2:

Մյուս հանդիպումների արդյունքները

«Ֆուլհեմ» – «Բրայթոն»՝ 4:2
«Հադերսֆիլդ» – «Էվերթոն»` 0:1
«Վուլվերհեմթոն» – «Ուեսթ Հեմ»`3:0

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022