Արոն Ռեմզին կարիերան կշարունակի շոտլանդական գրանդի կազմում
«Յուվենտուսի» կիսապաշտպան Արոն Ռեմզին շուտով կդառնա «Ռեյնջերսի» ֆուտբոլիստ։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ռենջերները», գնման իրավունքով, կվարձակալեն վալիացի ֆուտբոլիստին։
Կողմերը հասել են վերջնական համաձայնության, իսկ Գլազգոն ներկայացնող ակումբն այս գործարքի մասին կհայտարարի առաջիկա ժամերին։
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից, որի կազմում անցկացրել է 70 հանդիպում` դանալով 6-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արոն Ռեմզի, Յուվենտուս, Ռեյնջերս, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո