Տոկիո-2020. Արման Դարչինյանը վստահ հաղթանակով դուրս է եկել 1/4 եզրափակիչ
Տոկիո-2020-ի շրջանակում հուլիսի 29-ին` վաղ առավոտյան, մինչև 75 կգ քաշային կարգում պայքարն սկսեց նաև հայ բռնցքամարտիկ Արման Դարչինյանը։
Արմանը 1/8 եզրափակիչի շրջանակում մրցեց Սլովակիան ներկայացնող Անդրեյ Չեմեզի հետ և վստահ հաղթանակ տոնեց 5:0 հաշվով։
Հայ բռնցքամարտիկը դուրս եկավ քառորդ եզրափակիչ և կմցրի Ֆիլիպինները ներկայացնող Էումիր Մարսիալի դեմ։ Հաղթանակի դեպքում մեր մարզիկը նվազագույնը կապահովի բրոնզե մեդալ։
Հավելենք, որ այդ մենամարտը տեղի կունենա օգոստոսի 1-ին` Երևանի ժամանակով 7:35-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արման Դարչինյան, Բռնցքամարտ, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր